Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գյուղացու բերքը չորացել է. «Որ ջուր չի եղել, որտեղի՞ց տայինք»,- ասում է ոլորտի «նախագահը»

Սեպտեմբեր 30,2017 19:00

Երեկ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հայտարարեց, որ այս տարի ոռոգման ջուրն «էկոնոմ» ռեժիմով են տվել: Նա նաեւ խոստովանեց՝ «էկոնոմ» ռեժիմի արդյունքում որոշ հողատարածքներում խնդիրներ են ունեցել: Ինչ խոսք, ողջունելի է ոլորտի նախագահի ազնվությունը, բայց ո՞վ է փոխհատուցելու տուժած գյուղացիներին, որոնք վարկով ներդրումներ են արել՝ բերք ստանալու ակնկալիքով: «Առավոտի» այս հարցին ոլորտի «նախագահը» սառնասրտորեն պատասխանեց. «Որ ջուր չի եղել, որտեղի՞ց տայինք»: Իսկ փոխհատուցման մասին՝ ոչ մի խոսք:

Լուսանկարում Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակչի վնասված բերքն է. այգիներն ու տնկիները չորացել են, ՋՕԸ-ն ջուր չի տվել: Գյուղացին մեծ ծախսեր է արել, հողը մշակել, սպասում էր 7 տոննա խաղողի, 120 տոննա լոլիկի բերքի, բայց դրա 10%-ն էլ չի կարող ստանալ:

«Ձմերուկ, եմիշն էլ խանձվեց, թափվեց: 7 տոննա խաղողից հազիվ 2 տոննա ստանամ: Ջրի պարտք չունեմ, հիմա իմ պարտքերն ու վարկերն ո՞վ է փակելու, ՋՕԸ-ը, որ ջուր չի տվել, կփակի՞»,- ասում էր գյուղացին:

Լուսանկարները՝ Նելլի Բաբայանի 

«Առավոտ» օրաթերթ    

 29.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930