Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրորդ Յաշա Մինասյանը բավարարվեց 10-րդ տեղով

Սեպտեմբեր 29,2017 22:30

Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Յաշա Մինասյանը (94 կգ), հանդես գալով մինչեւ 17 տարեկանների խմբում, պոկում վարժությունում երեք հնարավորից հաջող օգտագործեց միայն առաջինը՝բարձրացնելով  120 կգ (11-րդ տեղ): Հրումում Յաշան  երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 161 կգ: Մրցավարները սկզբում հաշվեցին այն, իսկ քիչ անց գտան, որ վարժությունը կատարվել է խախտումով: Ուժի մեջ մնաց երկրորդ մոտեցման 155 կգ արդյունքը (8-րդ):

Այսպիսով, երկամարտի 275 կիլոգրամով Յաշա Մինասյանը եզրափակեց տասնյակը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930