Կոսովոյի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Մ15 տարեկանների առաջնությունում +75 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 153 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Այդուհանդերձ, Մարգարիտան հրում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց՝ գլխավերեւում պահելով 84 կգ ծանրաձողը։ Պոկումում Առաքելյանը 4-րդն էր՝ 69 կգ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ