Անընդունելի եւ դատապարտելի է «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի լրագրողական գործունեությանը խոչընդոտելու միջադեպը։ Լրագրողը կատարում է իր մասնագիտական պարտականությունը՝ անկախ նրանից, ում է դա դուր գալիս եւ ում՝ ոչ։ Լրագրողի գործունեությանը խոչընդոտելը բացարձակ անթույլատրելի է, եւ ես հույս ունեմ, որ իրավապահները անհապաղ կարձագանքեն տեղի ունեցածին եւ մեղավորները կպատժվեն։ Իմ անկեղծ համերաշխությունն եմ հայտնում Նարինե Ավետիսյանին։
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան