Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով նիստը տեղի չունեցավ

Սեպտեմբեր 29,2017 20:42

Սարգիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և դիտավորությամբ 920.000 ՀՀ դրամ արժողության տեսախցիկն ու 152.000 ՀՀ դրամ արժողությամբ մոնոպոդ սարքը վնասելու համար:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  1in.am-ի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու գործով դատական նիստն այսօր տեղի չունեցավ՝ գործով փաստաբան Արա Ղազարյանի բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ Սարգիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 29.07.2016թ. ժամը 22-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարի Թաղում գտնվող, Գլինկայի փողոցում խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը և դիտավորությամբ վնասել է 920.000 ՀՀ դրամ արժողության տեսախցիկն ու 152.000 ՀՀ դրամ արժողությամբ մոնոպոդ սարքը՝ պատճառելով 1.072.000 ՀՀ դրամի խոշոր չափի գույքային վնաս:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930