Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տատը պնդում է, որ իր կողմից զուգարանի փոսը նետված նորածինը մահացած է  եղել

Սեպտեմբեր 29,2017 18:03

Դեպքի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություններ

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի գյուղերից մեկում 33-ամյա կինը  36-37 շաբաթական հղիություն է  ունեցել: Նա իրենց առանձնատանը ծննդաբերել է, սակայն նրա մայրը նորածնի մարմինը գցել է իրենց տանը կից  զուգարանի փոսը: Ծննդաբերած կինը ծննդաբերության հետեւանքով արյունահոսություն է ունեցել, բուժօգնության համար դիմել է հիվանդանոց:

Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ ծննդաբերած կնոջ մայրն ասել է, որ պտուղը մահացած է ծնվել:

Դեպքի կապակցությամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Պտուղը զուգարանը նետած կնոջն առաջիկայում  մեղադրանք կառաջադրվի ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածով (« Անզգուշությամբ  մահ պատճառելը»): Սույն հոդվածը նախատեսում է առավելագույնը  3 տարի  ժամկետով ազատազրկում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Քստմնելի վայրենություն և հասարակության բարոյական դեգրադացիայի հերթական դրսևորում: Ուր՞ էս գլորվում, Հայաստան:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930