Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«10-ից 8-ը չի կարողանում «Մայր Աթոռ»-ը թարգմանել անգլերեն». Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

Սեպտեմբեր 29,2017 17:51

Սրբազան հայրը մատնանշեց, որ երիտասարդ մասնագետների շրջանում օտար լեզվի տիրապետման լուրջ խնդիր կա

ՀՀ Հանրային խորհրդում այսօր օտար լեզուների եւ ռուսերենի զարգացման հայեցակարգերի շուրջ քննարկման ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը մի քանի օրինակով մատնանշեց, որ երիտասարդ մասնագետների շրջանում օտար լեզվի տիրապետման լուրջ խնդիր կա:

Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ Մայր Աթոռում աշխատանքի նպատակով ընդունելության հարցազրույցի ժամանակ երիտասարդ դիմորդներին խնդրել է որոշ թարգմանություններ անել: Պարզվել է. որ 10-ից 8-ը չի կարողանում «Մայր Աթոռ»-ը թարգմանել անգլերեն, իսկ 12-ից 10-ը՝ «հավի կրծքամիսը»:

«Զարմանում էին, թե էս ինչ «ախմախ» հարցեր եմ տալիս, բայց այդ «ախմախ» հարցերին էլ չկարողացան պատասխանել…Մանկավարժական լեզվի իմացության հարց կա, չէ որ նրանք հետո պետք է դասավանդեն»,-նկատեց սրբազան հայրը:

Նա նաեւ ասաց, որ հայ շրջանավարտներն արտերկրում կարճ ժամանակում մասնակցելով լեզվի տիրապետման կրթական ծրագրի՝ կարողանում են կենցաղային լեզվին տիրապետել, իսկ մեզանում տարիներ շարունակ սովորում են, ու երբ անգլերենով հարցնում ես՝ «անունդ ի՞նչ է», պատասխանում են՝ «ես սեղան եմ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930