Սեպտեմբերի 29-ին Ծաղկաձորում գործարկվեց Հայաստանում առաջին համակարգային՝ 0,5 մեգավատ հզորությամբ «ԱրևԷկ» արևային կայանը: Այն կառուցել է «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ընկերությունը։ Կայանի ներդրումային արժեքը կազմում է շուրջ կես միլիոն դոլար, որը ներդրվել է ընկերության սեփական միջոցներից։
էլեկտրակայանը գտնվելու է անընդհատ շահագործման մեջ՝ անկախ տարվա եղանակներից և եղանակային պայմաններից:

Opening ceremony of the ‘ArevEk’ solar station took place in Tsaghkadzor of Kotayk Province, Armenia
«ԱրևԷկ»-ը հագեցած է «ՌԵԿՈՄ» գերմանական ընկերության արևային վահանակներով, ABB ընկերության ինվերտորներով և մոնիթորինգի համակարգով, այլ առաջադեմ եվրոպական ընկերությունների սարքավորումներով, արևային, տեղեկատվական և հողանցման մալուխներով։ Հաշվի առնելով կայանի տարածքի բարդ ռելիեֆը՝ արևային վահանակները կրող կոնստրուկցիան ունի հատուկ կարգավորման մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս կարգավորել վահանակների դիրքը և բարձրությունը՝ ապահովելով առավելագույն արտադրողականության:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տրամադրել է մինչև 1 մեգավատ հզորությամբ արևային համակարգային կայանի կառուցման 11 լիցենզիա, որոնց գումարային հզորությունը կազում է շուրջ 10 մեգավատ։
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եվ բնական պաշարների նախարարություն