Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ռուսերենը Հայաստանում եղել է հալածվածի կարգավիճակում». ՀՊՃՀ պրոռեկտոր

Սեպտեմբեր 29,2017 17:30

ՀՊՃՀ պրոռեկտոր, 1990–1992 թթ. ՀՀ Լուսավորության նախարար Արեգ Գրիգորյանն այսօր ՀՀ Հանրային խորհրդում ռուսաց լեզվի հայեցակարգի քննարկման ժամանակ կարծիք հայտնեց, որ ռուսերենը Հայաստանում եղել է հալածվածի կարգավիճակում եւ, առհասարակ, հստակ կարգավիճակ չի էլ ունեցել:

«Բուհերում ռուսերենն օտար լեզու չի համարվել քննություն հանձնելուց: Դա դրվել է այն նպատակով, որ այլ օտար լեզուներ սովորեն, օրինակ՝ անգլերեն: Միշտ առանձնացրել ենք ռուսերենը, բայց դրանով չենք նպաստել դրա զարգացմանը, այլ վնասել ենք լեզուն»,-համոզմունք հայտնեց Արեգ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ կրթական համակարգում ռուսերենի կիրառման օբյեկտիվ պայմաններ պետք է լինեն. «Ծնողները ռուսերենի վրա փող չեն ծախսում, անգլերենի վրա են ծախսում, որովհետեւ ավելի հեռանկարային է: Գիտության լեզուն էլ անգլերենն է»:

Ինչ վերաբերում է հանրային քննարկման դրված ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգին, Արեգ Գրիգորյանի խոսքով՝ այն խոցելի է. «Անհանգստացնում է ռուսերենի առանձնացումը»:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ նշեց. «Ոչ մեկը չի վիճում, որ ռուսերենը պետք է սովորել, բայց եթե առանձնացնում ենք ռուսերենը, պետք է առանձնացնենք նաեւ անգլերենը: Ոչ մեկը դեմ չի ռուսերենին, մենք ԵՏՄ-ում ենք, բայց խնդիրն առանձնացումն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930