Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը՝ Գյումրու փողոցներով ոտքով, առանց թիկնապահների շրջելու մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2017 17:18

Այսօր լրացավ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի պաշտոնավարման 100 օրը, որի կապակցությամբ էլ նա հաշվետու ասուլիսով հանդես եկավ։ Aravot.am-ը Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեց, թե չի վախենո՞ւմ երեկոյան ժամերին առանց թիկնապահների Գյումրու փողոցներում ոտքով զբոսանքի դուրս գալուց։ Մենք շեշտեցինք, որ գյումրեցի որոշ պաշտոնյաներ շրջագայում են թիկնազորով, զրահապատ մեքենաներով։ Օրինակ՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը թիկնապահներ է պահում նաև իր առանձնասենյակի դիմաց, թեև քաղաքապետարանի առաջին հարկում խստացված հսկողություն է, սակայն անձամբ մեզ հետ պատահել են դեպքեր, երբ երրորդ հարկ բարձրանալիս՝ քաղաքապետի թիկնապահները կանգնեցրել ու հետաքրքրվել են՝ ո՞ւր եք գնում։

Շիրակի մարզպետն ասաց․ «Մի օր մոտավորապես ժամը 21․00-ի կողմերն էր, Գյումրու տեխնոպարկից ոտքով գնացի, հասա Պլպլան ժամ, ներքևի մասով եկա, ընդհանրապես մի հոգու չտեսա, ասում էի գոնե մի կրիմինալ տեսնեի, ընդհանրապես մարդ չկար այդ այգում, հրաշալի այգի է, ամենանյարդայնացած վիճակով մտնում ես էդ այգին, հանգստացած դուրս ես գալիս։ Ինչի՞ պիտի վախենամ, ինչի՞ պիտի ինչ-որ մեկը ինձ անհանգստացնի, ես այստեղ բիզնես շահեր չունեմ, չգիտեմ․․․ Ես առանց թիկնապահների եմ պտտվում, կարիքը չունեմ ընդհանրապես, ես ոտքով եմ պտտվում թե՛ քաղաքի կենտրոնում, ես Անի թաղամասում եմ ապրում, թե՛ իմ թաղամասից դեպի Շարլ Ազնավուրի հրապարակ, մարդիկ գալիս են, մոտենում»,-ասաց մարզպետը։

Նշենք, որ Շիրակի մարզպետը երեկոյան ժամերին առանց թիկնապահների շրջագայող միակ պաշտոնյան չէ, Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ, որպես կանոն, ուշ ժամերին շրջագայում է քաղաքում՝ դարձյալ առանց փողկապի ու շքախմբի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930