Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Խաչիկյան. «Դա իմ կյանքի մի փակված էջն է, որը չէի ուզենա կրկին անգամ բացել». (Տեսանյութ). «Ազատություն»

Սեպտեմբեր 29,2017 17:01
vazgen khachikyan

«Ազատությունը» զրուցել է Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ, նախօրեին բանտից ազատված Վազգեն Խաչիկյանի հետ:

«Շատ բաների համար եմ զղջում, դա Աստված գիտի, մեկ էլ ես գիտեմ»,- այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը:

Վերջինս, հիշեցնենք, 2014 թվականին պետբյուջեից 300 միլիոն դրամ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան ներում է շնորհվել, և նախկին պաշտոնյան նախօրեին ազատ է արձակվել։

«Զղջումը դա շատ ներքին զգացում է, որը չէի ուզենա բարձրաձայնել, հրապարակավ արտահայտվել: Շատ բան կա, որի համար զղջում եմ»,- հավելեց Խաչիկյանը:

Ի վերջո, կատարվածի մեջ ձեզ մեղավոր ճանաչու՞մ եք, այս հարցին, նախկին պաշտոնյան պատասխանեց․ «Կա դատավարություն, քրեադատավարական օրենսգրքով, և կա Աստծո դատաստան: Իմ արարքների համար ես մեղավոր եմ Աստծո առաջ: Այն, ինչ-որ դատարանում էր քննարկվում, դատավարական պրոցես էր, որին չեմ ուզում անդրադառնալ: Դա իմ կյանքի մի փակված էջն է, որը չէի ուզենա կրկին անգամ բացել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930