Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատախազը բղավեց Ներսես Պողոսյանի վրա. «Բան ունես ասելու, արա՜»

Սեպտեմբեր 29,2017 15:53

«Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստում այսօր ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը ներկայացրեց Պողոսյանի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու միջնորդություն: Պապիկյանը նշեց՝ ԱԺ «ԵԼՔ» դաշինքի պատգամավորները համապատասխան գրությամբ երաշխավորել են նրա պատշաճ վարքը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մերժեց միջնորդությունը, այսինքն, Ներսես Պողոսյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Որոշումը հարուցեց դահլիճի ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիների դժգոհությունը: Ներսես Պողոսյանը հայտարարեց, որ անժամկետ հացադուլ է հայտարարում: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի ասածը քաղաքացիների աղմուկի պատճառով լսելի չէր:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը դիմելով Ներսես Պողոսյանին՝ բղավեց. «Բան ունես ասելու, արա՜»: Դատավորը Պետրոսյանի հանդեպ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով:

Դատարանի նախասրահում դժգոհ քաղաքացիները եւ Պողոսյանի հարազատները մոտեցել էին Պետրոս Պետրոսյանին, որը պնդում էր, որ ինքն «արա» չի ասել:

Հիշեցնենք՝ Ներսես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զինված-կազմակերպված խմբի կազմում, ապօրինի պահել և ձեռք են բերել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ: Նա կամովին հրաժարվել է հանցագործությունն ավարտին հասցնելուց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930