Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ուներ «տոնածառը»՝ Սեֆիլյանին եւ մյուսներին առաջադրված մեղադրանքի հետ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2017 15:25

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստում որպես վկա հարցաքննվեց նաեւ Վարուժան Մելքոնյանը:

Նա դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Հովհաննես Պետրոսյանին, որի հետ ընկերական հարաբերություններ ունի: Մոտ մեկ տարի առաջ Մելքոնյանը Հովհաննեսի խնդրանքով «Ջրվեժի դաչաներից» իր վարած տաքսիով Նոր Նորք է տեղափոխել «փաթաթած տոնածառ»: Հովհաննեսի հետ վկայի առնչությունն այս դեպքով է սահմանափակվում:

Կողմերի հարցերին ի պատասխան՝ վկան հստակեցրեց, որ խոսքը հատված եղեւնու մասին է, որի ճյուղերը տեսել է. ընդ որում, եղեւնու տեղափոխումը, Վարուժան Մելքոնյանի պատմելով, եղել է ամռանը:

Վկայի ցուցմունքն այսքանով ավարտվեց: Այդպես էլ պարզ չեղավ, թե «տոնածառն» ու այս վկան ի՞նչ կապ ունեին «Սեֆիլյանի գործի» հետ:

Հիշեցնենք՝ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում  է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ ձեւավորելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեջ:

Լրագրողների հետ զրույցում գործով ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը համոզմունք հայտնեց, որ քննչական մարմինը թվաքանակ ապահովելու համար է նման վկաների դատակոչել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930