Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալան Դանքն. Հայաստանին տարեկան չորս միլիոն ֆունտ կտրամադրվի «Լավ կառավարման հիմնադրամ»-ից (Տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2017 14:11

Սեպտեմբերի 26-ից 28-ը Հայաստանում էր գտնվում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Ալան Դանքնը: Նա հանդես է եկել տեսաուղերձով իր հայաստանյան այցի մասին:

«Շատ ուրախ եմ լինել Հայաստանում: Սա իմ առաջին այցն է Երևան: Երեկ ես օգտակար քաղաքական քննարկումներով հագեցած օր ունեցա: Օգտվելով առիթից՝ ես վերհաստատեցի Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը կառավարությանը և այն սահմանադրական փոփոխություններին, որոնք երկիրը տանում են դեպի խորհրդարանական ժողովրդավարություն, և ես ակնկալում եմ Հայաստանը տեսնել որպես շատ ուժեղ և բարեկեցիկ երկիր:

Ես նաև հայտարարեցի մի բանի մասին, որն է՛լ ավելի կմիավորի մեր կառավարություններին: Խոսքը տարեկան չորս միլիոն ֆունտի մասին է, այս և հաջորդ տարիների համար, որը կտրամադրվի «Լավ կառավարման հիմնադրամ»-ից՝ օգնելով Հայաստանին դեպի ավելի լավ կառավարում ընթանալու իր ճանապարհին: Բացի այդ, ես քննարկեցի, թե ինչպես կարող է ՄԹ առևտրի նորանշանակ հանձնակատարը՝ Մարկ Փրիթչարդը, որը մի քանի օրից կայցելի Հայաստան, խթանել առևտրաշրջանառությունը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև:

Տարածաշրջանային անչափ կարևոր խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս ես վստահեցրեցի կառավարությանը, որ մենք ցանկանում ենք այնտեղ տեսնել տևական, խաղաղ լուծում և վերահաստատեցի Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր աշխատում են այս ուղղությամբ:

Մինչ Հայաստան գալս ես լսել էի հայերի լեգենդար հյուրընկալության մասին, և ուրախ եմ ասել, որ վերջին մեկ-երկու օրերի ընթացքում վայելում էի այդ հյուրընկալությունը: Շատ կցանկանայի ևս մեկ անգամ իմ շնորհակալությունը հայտնել այն ընդունելության համար, որ ունեցա այստեղ: Ու քանի որ հասցրել եմ նաև մի քանի բան սովորել, կցանկանայի ասել՝ «Ես շատ ուրախ էի Հայաստանում գտնվել: Շնորհակալություն» (հայերենով)»:

Բրիտանական դեսպանատուն Երևանում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930