Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իլիյա Յորգա. «Հայերը գենետիկորեն մարտնչող ազգ են»

Սեպտեմբեր 29,2017 13:53

Հայաստանի Դեն տո եւ ֆուդոկան կարատե դո ֆեդերացիայի նախագահ Կարեն Ավետիսյանի հրավերով Հայաստանում է Համաշխարհային Դեն տո եւ ֆուդոկան կարատե դո ֆեդերացիայի հիմնադիր եւ տեխնիկական տնօրեն, 10-րդ դան սոկե, պրոֆեսոր Իլյա Յորգան:

Մասնագետը տեխնիկական եւ տեսական սեմինար պարապմունքներ է անցկացնում մարզիկների եւ մարզիչների հետ, ծանոթացնում մարտարվեստի աշխարհի նորություններին ու փոփոխություններին: Կարեն Ավետիսյանի խոսքերով, վարպետի ամենամյա այցելությունները նաեւ անմիջական գործնական վերահսկողություն են իրենց ֆեդերացիայում կատարվող աշխատանքների վրա, ինչն իրենց համար շատ կարեւոր է եւ շատ օգտակար:

Սենսեյ Իլիյա Յորգան Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը միշտ էլ մեծ սիրով է գալիս Հայաստան: «Ես ձեր երկիր առաջին անգամ եկել եմ 90-ականների սկզբին, երբ ցուրտ ու մութ տարիներն էին այստեղ: Եվ դեռ այն ժամանակ համոզվել եմ, որ հայերը գենետիկորեն պայքարող, մարտնչող ու ամբիցիոզ են: Դուք հարգալից եք եւ շփվող: Հավատացնում եմ՝ ամեն երկրում այդպես չէ: Արեւմտյան երկրներում, որոնք մեծ հնարավորություններ ունեն, ասենք՝ Գերմանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում եւ այլուր, մարդկանց այլ արժեքներ են հետաքրքրում: Դրա համար ես Հայաստան այցելում եմ մեծ հաճույքով: Ես այստեղ եմ որպես սենսեյ, ուսուցիչ, բայց նաեւ զգում եմ որպես այս երկրի ու հողի բարեկամ: Սակայն դա մեր աշխատանքին երբեք չի խանգարում: Ես մարզիկներին սովորեցնում եմ ոչ միայն մարտարվեստի տեխնիկա, կատա եւ կումիտե, որը հայերը շատ արագ են յուրացնում, այլեւ ֆուդոկան կարատեի հիմնական սկզբունքները՝ բարոյական կոդեքսներ, էթիկայի կանոններ, բուդո արվեստի մշակույթ: Այդ գործում ինձ օգնում են մարզիչները իմ լավ աշակերտ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ: Ու պատահական չէ, որ ձեր ֆուդոկան կարատե դոի մարզիկները մշտապես չեմպիոն ու մեդալակիրներ են ունենում Եվրոպայի առաջնություններում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930