Հրազդան քաղաքում արտագաղթ կա՞: Այսօր «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այս հարցն ուղղեց հրազդանցիներին, երբ համահայկական ընդվզման օրվա համար քարոզարշավ էր իրականացնում:
Նա հարցրեց բնակիչներին՝ «Ո՞նց է վիճակը, ի՞նչ եք մտածում անել»: Հրազդանցիներից մեկը պատասխանեց. «Կառավարությունը թող մտածի, մենք թոշակառու մարդ ենք, ի՞նչ մտածենք»:
Երբ Փոստանջյանն ասաց՝ «Կառավարությունը չի մտածում», բնակիչն արձագանքեց՝ «Դե որ չի մտածում, բա ի՞նչ անենք, հելնենք էթանք ցույցի, բռնեն տփե՞ն: Թոշակառու մարդը ի՞նչ բողոք անի, գնա էնտեղ, սիրտը կանգնի մեռնի՞: Դա երիտասարդությունը պետք ա անի, ոչ թե մենք: Իսկ երիտասարդությունը գնացել է հաց վաստակելու»:
Փոստանջյանը մտավ մի պատահական խանութ: Խանութի վաճառողուհին, տեսնելով Փոստանջյանին՝ ասաց. «Շատ վատ ենք, մեռնեմ քեզ: Հեռուստատեսությամբ էդքան տեսնում ենք՝ ճղվում ես, տրաքում ես, գոռում ես, ղժժում ես, հաշիվ չի էս երկրում»:
Փոստանջյանը քարոզարշավ իրականացրեց «Հրազդան» սուպերմարկետում, փողոցներում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ