Զավեշտը հասավ այնտեղ, որ Լեւոն Մկրտչյանը ռուսերենի դերը կարեւորեց գիտության մեջ։ Սա իսկապես չափազանց լուրջ մտայնության է։ Ով չգիտի, որ ռուսերենը որպես գիտական գրականության աղբյուր վճռական դեր չի կարող ունենալ։ Բնականաբար այն որոշակի կերպով պետք է նպաստի գիտության զարգացմանը, բայց դա չափազանց ցածր չափաբաժին է ենթադրում։
Արդի աշխարհի գիտական լեզուն անգլերենն է եւ դրանից ելնելով պետք է խորացվի հատկապես այդ լեզվի ուսուցումը։
Իհարկե ռուսերենը պետք է որոշակիորեն նպաստի գիտության զարգացմանը եւ իրականում նպաստում է ու ամենեւին էլ խորացված կրթության պետք չունի, քանի որ եղած իմացությունն էլ ավելի քան բավարար է։
Այսինքն՝ այստեղ պետք է հաշվի առնենք պահանջարկի խնդիրը։ Իսկ պահանջարկ ինչպես տեսնում ենք չկա, քանի որ ժամանակակից գիտությունը գրվում է անգլերենով։
Վստահ եմ՝ այս մասին գիտի նաեւ Լեւոն Մկրտչյանը, բայց գործում է լրիվ հակառակ ուղղությամբ։ Նա խորհրդանշական կերպով վերստին ստորագրում է Իսրայել Օրու կողմից գրված նամակի տակ, հայհոյում է մեռած Նալբանդյանին, որովհետեւ հանուն ազատության մեռած հեղափոխականը շարունակում է հեղափոխական լինել, թեպետեւ չի գործում ոչ մի ըմբոստություն։
Կարպիս ՓԱՇՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Ռուսերենը միայն գիտության կամ շփման լեզու չէ, ռուսերենը կոնկրետ աշխարհայացքի և կենսակերպի մարմնացումն է, որը անհասանելի է խղճուկ և վախկոտի հոգեբանություն ունեցող գավառացիներին, որոնք միայն անգլերենի մեջ են տեսնում իրենց փրկությունը, անտեսելով սեփական լեզուն զարգացնելու, սեփական լեզվով գիտական թարգմանված գրականություն ունենալու հեռանկարը: Գերմանիստին, օրինակ, ինչի՞ն է պետք անգլերենը, գերմաներենից անգլերեն թարգմանված Գյոթե՞ պիտի կարդա: Այն գիտնականները, ովքեր չեն խոսում անգլերեն, սակայն տիրապետում են հինգ լեզուների, արդյո՞ք ավելի վատն են, քան միայն անգլերեն իմացող գիտնականը: Թե՞ ՄԱԿ-ում ապուշներ են նստած, որոնք չգիտես ինչու որոշել են վեց պաշտոնական լեզու գործածել, որոնց թվում է նաև ռուսերենը: Աշխարհը անգլերենով չի սկսվել, ոչ էլ անգլերենով է վերջանում: Լայն մտածեք և ամեն ինչ լավ կլինի: Հարգեք ձեր սեփական լեզուն, որպեսզի չդողաք ռուսերենի առաջ: