Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյան. «Մեր խնդիրը հայերենի զավակ մնալն է, ոչ թե այս կամ այն լեզվի դեմ ճանապարհ փակելը»

Սեպտեմբեր 29,2017 12:25

Սեպտեմբերի 29-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտում պատասխանելով ռուսերենի հայեցակարգի հետ կապված լրագրողների հարցին, ճանաչված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նշեց, որ անշուշտ ինչ-որ առումով կան որոշ վտանգներ:

Բայց նաեւ հավելեց. «Առհասարակ շատ երկրներ երկրորդ, երրորդ պետական լեզու են ունենում: Եվ դա չի նշանակում լեզուն հանձնել, այլ նշանակում է ավելի շատ ջանք դնել սեփական լեզուն պահպանելու համար, եթե դրա անհրաժեշտությունը կա, իսկ եթե չկա, լեզուն ինքնըստինքյան զորավոր է, ինքն իրեն պահել գիտի… Մեր խնդիրը լեզուն պետականությունից վտարել չէ, ես գիտեմ, որ հայ մայրերից շատերը փախչում են հայերենից, այ այդ հարցը պետք է լուծել, ոչ թե ռուսերենի, անգլերենի կամ չինարենի դեմը փակելը: Լեզու պետք է պարտադիր իմանալ, մենք մշտապես կապերի ժողովուրդ ենք, մեկս մյուսին տվել ենք, մասնակցել քաղաքակրթական աշխարհի կյանքին, ուրեմն օտարի լեզուն սովորելը մեզ համար խորթ երեւույթ չի, խնդիրը նախ եւ առաջ մենք ենք…

Թիֆլիսում քանի՞ հայկական դպրոց փակվեց, որովհետեւ հայ ծնողները չէին ուզում, որ իրենց երեխաները հայերեն սովորեն, այսպես շատ-շատ քաղաքներում, որովհետեւ «որտեղ հաց, այնտեղ կաց»-ի գաղափարով են ապրում:

Ես Բեյրութում եմ ծնվել, եւ հայոց լեզուն մեր ընտանիքում սրբություն էր, ու դա չէր քննարկվում: Հայրս ու մայրս անգլերեն էին խոսում, բայց երբ եկանք Հայաստան, իրենց զավակները սովորեցին հայերեն , ու մենք մնացինք հայերենի զավակ, հայերենի ընտանիք: Մեր խնդիրը սա է, այլ ոչ թե այս կամ այն լեզվի դեմ ճանապարհ փակելը»,-շեշտեց մաեստրոն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930