Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելք» դաշինքն անտեղի կրակեց այն փամփուշտը, որն ինչ-որ պահի կարող էր իսկապես պետք գալ. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 29,2017 11:53

Անդրադառնանք այն հարցին, թե ո՞րն էր «Ելք» դաշինքի այս նախաձեռնության իմաստը։ Իսկ ավելի կոնկրետ՝ ի՞նչ շահեց դրանից Հայաստանը, եւ ի՞նչ շահեց «Ելք» դաշինքը։ Հայաստանը բացարձակապես ոչինչ չշահեց։ Հանձնաժողովը չստեղծվեց, հարցը ԱԺ օրակարգ չմտավ (եւ այդ ամենն, ի դեպ, կարելի էր կանխատեսել հարյուր տոկոս ճշգրտությամբ), ԵԱՏՄ կառույցներում էլ Հայաստանի լեզուն կարճացավ, որովհետեւ եթե մինչեւ հիմա տեսականորեն սպառնալիք կար, որ Հայաստանն ինչ-որ պահի կարող է բարձրացնել այդ հարցը (եւ դա ԵԱՏՄ-ին պիտի ստիպեր ավելի հարգանքով վերաբերվել մեզ), հիմա այդ հարցը փակված է։ Պարզ ասած՝ «Ելք» դաշինքն անտեղի կրակեց այն փամփուշտը, որն ինչ-որ պահի կարող էր իսկապես պետք գալ։

Իսկ ի՞նչ տվեց այս նախաձեռնությունը կոնկրետ «Ելք» դաշինքին։ Ահագին բան։ Դաշինքը միանգամից ինքն իրեն դիրքավորեց որպես միակ ընդդիմադիր, միակ ազատատենչ (գաղութատիրության դեմ պայքարող) ուժ, միակը, որը դուրս է գալիս ՀՀԿ-ի դեմ (դրանով իսկ իբր հերքվում են իշխանությունների հետ ստվերային համագործակցության մասին խոսակցությունները), ու նաեւ՝ առնվազն որոշ ժամանակով հասարակության ուշադրության կիզակետում գտնվելու հնարավորություն։ Համաձայնվեք՝ քիչ բան չէ մի ուժի համար, որի վարկանիշը խորհրդարանում հայտնվելուց հետո կտրուկ ընկել է։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930