Մոսկվայում՝ իր տան շքամուտքում, ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին: Այս մասին Instagram-ի իր էջում գրել է Նավալնին՝ հրապարակելով ոստիկանների հետ իր զրույցի տեսագրությունը:
«Ա՜խ որքան ծերուկ Պուտինը չի ցանկանում, որպեսզի ես հայտնվեմ Նիժնի Նովգորոդի հանրահավաքին: Դուրս էի եկել, որպեսզի գնամ կայարան, շքամուտքում ձերբակալեցին: Ինչպես ֆիլմում. մոտեցավ մեքենան, այնտեղից դուրս եկան ոստիկանները: Կարծես թե տանում են «Դանիլովսկի»,- գրել է Նավալնին:
Ավելի ուշ Twitter-ում նա գրել է. «Ինչպես միշտ: Ձերբակալեցին, բերեցին, հսկում են, և ոչ մեկ ոչինչ չգիտի: Հարցնում եմ՝ ինչի՞ համար եք ձերբակալել: – Հիմա կպարզենք»:
Այսօր Նիժնի Նովգորոդում Նավալնին պատրաստվում էր հանրահավաք անցկացնել, որը քաղաքի իշխանությունները հրաժարվել են արտոնել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Сижу в полиции. За что задержали и какие ко мне претензии не говорят.
— Alexey Navalny (@navalny) September 29, 2017