Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ հանգամանքներում եւ ինչու է այրվել կամ պայթեցվել Արթիկի փոխքաղաքապետին պատկանող մեքենան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 29,2017 10:34

Նախօրեին Արթիկի փոխքաղաքապետ, «Շակալ» մականունով հայտնի Արտակ Հարությունյանին պատկանող արտասահմանյան արտադրության թանկարժեք սառնարանային ֆուռն անհայտ անձն այրել եւ մասամբ պայթեցրել է։ Երեկ չկարողացանք ոստիկանության Արթիկի բաժնից պարզաբանումներ ստանալ այս առիթով, հերթապահ մասից մի քանի անգամ պատասխանեցին, որ ոստիկանապետը Գյումրիում տեղակալների հետ խորհրդակցության է գնացել, իսկ հերթապահ Խաչիկյանը ոչինչ ասել չկարողացավ։ Թեպետ տեղեկություններ կան, որ փոխքաղաքապետը քաղաքապետ Մխիթար Վարագյանի խորհրդով որոշել է իրավապահ մարմիններին չդիմել՝ իրենք կպարզեն ինչն ինչոց է։

Թե ինչ հանգամանքներում եւ ինչու է այրվել կամ պայթեցվել փոխքաղաքապետին պատկանող մեքենան, մեզ պարզել չհաջողվեց, տեղեկություններ կան միայն, որ ավտոմեքենան քաղաքի փողոցներից մեկում կանգնած է եղել, որտեղ էլ հրկիզել են այն, տարածքում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է դիմակավորված մեկ անձի։ Երեկ չկարողացանք զրուցել նաեւ տուժածի հետ, նա դեպքի օրվանից արձակուրդ է վերցրել եւ կվերադառնա հինգ օր հետո։ Փոխքաղաքապետի հեռախոսին պատասխանեց կնոջ եղբայրը՝ ներկայանալով որպես Էդո։

Աներձագը հրաժարվեց մանրամասներ պատմել։ Պատասխանեց միայն, որ որեւէ մեկի վրա չեն կասկածում։ Հարցրինք՝ պայթեցրե՞լ են, թե՞ տեխնիկական անսարքություն է։ «Կներեք, բայց ես չեմ կարող պատասխանել»,- անդրդվելի մնաց նա։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930