Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որպեսզի Հայաստանի «լեզուն երկար» լիներ

Սեպտեմբեր 29,2017 16:00

«Հարցի առաջին մասին կդժվարանամ պատասխանել, նախ՝ քանի որ այն այնքան էլ հարցի նման չէր, այլ ներկայացված էր որպես փաստ: Բացի դրանից, հրահանգավորված էր քվեարկությունը, թե ոչ՝ հստակ իմանալու համար պետք է կոնկրետ տիրապետել այդ երկու քաղաքական ուժերի ներքին խոհանոցին: Իսկ ես նման ինֆորմացիա չունեմ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը` պատասխանելով հարց-դիտարկմանը՝ թե՛ ՀՀԿ-ում, թե՛ «Ծառուկյան» դաշինքում կան մարդիկ, ովքեր իրականում կողմ են այս նախաձեռնությանը:

Ի՞նչն էր սպառնալու իշխանության անվտանգությանը կամ ԵԱՏՄ-ին, եթե քվեարկության արդյունքն այսպես հրահանգավորված չլիներ: Նախագծին «կողմ»-երի թիվը մի քանիսով ավելին լիներ, ինչը եւ իրական պատկեր կապահովեր, եւ հնարավորություն կստեղծեր նաեւ իշխանությանը ԵԱՏՄ շրջանակներում մանյովրների համար: «Իսկ ինչ վերաբերում է մանյովրին, ապա այստեղ համաձայն եմ ձեզ հետ: Եթե քվեարկության պատկերն այլ լինել, ժողովրդի լեզվով ասած՝ «մեր լեզուն ավելի երկար կլիներ» հայ-ռուսական ոչ այնքան իրավահավասար հարաբերություններում»,- ասաց մեր զրուցակիցը:

Զրույցի մանրամասները:

«Առավոտ» օրաթերթ    

  28.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930