Լրահոս
Օրվա լրահոսը

Գիհու պտուղներով թուրմը՝ բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների ժամանակ

Սեպտեմբեր 29,2017 12:30

Սովորական գիհու պտուղները ժողովրդական բժշկության մեջ հայտնի են որպես մարսողության լավացման միջոց: Պատրաստուկներն ուժեղացնում են լեղարտադրությունն ու լեղու արտազատումը, խթանում են ստամոքսահյութի արտադրությունը, ունեն հակամանրէային եւ միզամուղ ազդեցություն: Եթերայուղը ունի բրոնխոլիտիկ, խորխաբեր եւ միզամուղ ազդեցություն:

Կիրառում են սրտային անբավարարության ժամանակ՝ որպես միզամուղ, այտուցներից խուսափելու նպատակով:

Պտուղների եփուկն ընդունում են ախորժակի լավացման եւ աղիքների շարժունակությունը խթանելու նպատակով: Որպես ախտահանիչ միջոց գիհու պատրաստուկները կիրառում են քրոնիկական պիելիտների, ցիստիտների, միզաքարային հիվանդության ժամանակ: Պտուղների եփուկը կիրառվում է նաեւ ռեւմատիզմի, պոդագրայի, արթրիտների բուժման ժամանակ:

Ջրաթուրմն օգտագործվում է ողողումների ձեւով վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ՝ լարինգիտ, տրախեիտ, բրոնխիտ:

Բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում 1 ճաշի գդալ պտուղներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել սենյակային ջերմաստիճանում մինչեւ սառելը, քամել: Ստացված թուրմով օրը 3-4 անգամ կատարել ողողումներ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ    

  28.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930