Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նուռը՝ մտավոր  եւ ֆիզիկական գերհոգնածության, հետվիրահատական շրջանում

Սեպտեմբեր 29,2017 13:00

Նուռը աշնանը հասունացող մրգերից է, որը առանձնանում է իր յուրահատուկ համով եւ օգտակարությամբ: Այս մրգի առավելություններից մեկը նաեւ այն է, որ կեղեւը եւս օգտակար է եւ դրա մասին իմացողները դեն չեն նետում այն:

Նռան պատրաստուկները օժտված են ընդհանուր կազդուրիչ, խթանող, հակաբորբոքային, հակալուծային, ցավազրկող, հակաճիճվային, ջերմիջեցնող եւ վերքերը լավացնող ազդեցությամբ: Հյութը կիրառվում է որպես ընդհանուր կազդուրիչ միջոց ծանր վարակիչ հիվանդություններից եւ վիրահատություններից հետո, նաեւ՝ արտաքին այրվածքների, բորբոքային պրոցեսների ժամանակ: Կեղեւի եփուկը կիրառվում է լյարդի, երիկամների, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, հոդացավերի ժամանակ:

Սակավարյունության՝ անեմիայի, մտավոր  եւ ֆիզիկական գերհոգնածության, հետվիրահատական շրջանում, որպես ընդհանուր կազդուրիչ միջոց, խորհուրդ է տրվում թարմ քամած նռան հյութն ընդունել 0,5 բաժակից օրը 3 անգամ՝ ուտելուց առաջ:

Ճիճվային հիվանդության ժամանակ առաջարկվում է 40-50 գրամ մանրացված նռան կեղեւին ավելացնել 2 բաժակ ջուր, թրմել 6 ժամ, այնուհետեւ եռացնել մինչեւ հեղուկի ծավալը կրճատվի եւ հասնի 1 բաժակի, քամել, սառեցնել: Ընդունել 1 բաժակը 1 ժամվա ընթացքում, 30 րոպե հետո լուծողական խմել:

Քրոնիկական հազի, փորլուծության դեպքում 1 ճաշի գդալ նռան կեղեւին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել՝ կափարիչը ծածկած, մինչեւ հեղուկը դառնա վարդագույն: Ընդունել 1 բաժակը օրվա ընթացքում՝ տաք վիճակում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ    

  28.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930