Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավերժ է այն ազգը, որը Կոմիտաս է ծնել»

Սեպտեմբեր 28,2017 23:23

Սեպտեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ  Սերժ Սրապիոնյանը :

«Երգում ենք Կոմիտաս» փառատոնը կայացավ սեպտեմբերի 25-28-ը: Փառատոնին մասնակցեցին Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրներից ժամանած երգչախմբեր և մենակատարներ: Մասնակիցները համերգներով հանդես եկան Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

Երեկոյի ընթացքում Կոմիտասի և հայ կոմպոզիտորների երգերի կատարումներով հանդես եկան «Վարդավառ» (Հորդանան), «Մակար Եկմալյան» (Վրաստան), «Աղբյուր» (Վրաստան),  «Ներսես Շնորհալի» (Հայաստան), «Ովսաննա» (Հայաստան), «Վարանդա» (Արցախ) երգչախմբերը, «Նարեկ» (Իրան), «Ծաղկազարդ» (Հայաստան) վոկալ  անսամբլները, անհատ կատարողներ, Միքայել Քոչարյանը, Էլվիրա Մարգարյանը, Հրաչուհի Գևորգյանը (Ռուսաստան), Սոնա Տալյանը (Գերմանիա), Ջոնի Քէօքճեանը (Բեյրութ), Սերլի Ռոստոմյանը (Իրան), Նառա Նոյանը (Բելգիա), Վարդուհի Թորոյանը (Հորդանան), Սոսե Գրիրգորյանը (Երուսաղեմ), Լիլիթ Դավթյանը, Արփի Սինանյանը և Հայկ Եսայանը (Հայաստան), Ճապոնացի դաշնակահար Կեյտո Նյումատան, արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանը, ՀՀ ՊՆ «Զորական» անսամբլը:

Ցուցադրվեցին Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող տեսանյութեր:

Ողջունելով փառատոնի մասնակիցներին և հանդիսատեսին՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց, որ պահպանելով, տարածելով ու Սփյուռքում հնչեցնելով հայ երգը՝ հայկական երգչախմբերն ու անհատ կատարողները հայի լինելիության հիքերն են ամրապնդում, կատարելով կոմիտասյան երգերն ու մյուս անվանի հայ երգահնների ստեղծագործությունները, պահպանում են իրենց ազգային ինքնությունը, ճանաչելի դարձնում հայ մշակույթը:

Սերժ Սրապիոնյանը փառատոնի մասնակիցներին փոխանցեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասված էր. «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի սիրելի մասնակիցներ, թող բարի լինի ձեր գալուստը Հայրենիք։

Կոմիտասյան անզուգական արվեստով ներշնչված` դուք հայապահպան գործունեություն եք իրականացնում` Սփյուռքն ապրեցնելով հայ երգով, մատաղ սերնդի հոգու և արյան մեջ ներարկելով ազգայինը ճանաչելու և գնահատելու կարողություն, հայրենասիրություն, իսկ ձեր գալուստով Հայաստան փոխանցում այն պատգամը, որ իրական ու ազդեցիկ արվեստն իր ակունքներից պիտի «սնունդ» առնի։

Հավերժ է այն ազգը, որը Կոմիտաս է ծնել, ինչը նշանակում է, որ դուք նվիրական աշխատանքով ոչ միայն ձեր ինքնությունն եք պահպանում օտար անբարենպաստ ազդեցություններից, այլև ներդրում ունեք հայի լինելիության ապահովման գործում։

Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրն իր պարտավորությունն ունի Հայրենիքի և հայոց մեծերի արժանի հետևորդը լինելու գործում։

Ձեր պարագայում այն դրսևորվում է Հայ երգի Մաշտոցի, Հավերժի ճամփորդի, մեր սիրելի Կոմիտասի թողած ժառանգությունը պահպանելու, պաշտպանելու, ի դեմս նրա՝ հաջորդ մեծերի թողած «կտակներին» հավատարիմ մնալու մեջ, հատկապես որ իր եղերական վախճանով Կոմիտասը խորհրդանշեց հայ ժողովրդի ճակատագիրը, իսկ այն, ինչ ունենք այսօր նրա շնորհիվ՝ վերածնունդն ու ապրելու կամքը: Էլ ինչպես չլինել նրան արժանի հետևորդ, ինչպես «չօգտագործել» մշակույթը՝ որպես զենք, աշխարհասփյուռ հայությանը հա­մախմբե­լու համար:

Այս տարի արդեն երրորդ անգամ ականատեսն ու վկան ենք մշակութային այն գեղեցիկ իրադարձության, որ տեղի է ունենում Հայրենիք-Սփյուռք գործակցության երկնակամարում, որը պիտի թնդացնի Երևանի ու մարզերի դահլիճները, որն էլ այդ համախմբման արտահայտություններից մեկը կլինի:

Անսահման հպարտ եմ, ուրախ և շնորհակալ լինելով յուրաքանչյուրիդ ձեր գործունեության ու նվիրումի համար՝ հավատալով, որ այսօր ունենք մշակութային այնպիսի ներուժ, որը երաշխավորն է վաղվա սերնդի նույն ու էլ ավելի հզոր ու հայրենասեր սերնդի:

Ձեզ ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ, Հայրենիքում և Հայրենիքով լինանալու բազմաթիվ ակնթարթներ»:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930