Հունիսի 10-ին Նոյան տապան գրատանը կայացել էր Վասակ Դարբինյանի «Օտար ժամանակներ» գրքի շնորհանդեսը: Գրքում ամփոփված է հեղինակի արձակ ստեղծագործությունների երկու շարք`«Օտար ժամանակներ» եւ «Կյանքի հակառակ կողմը»:
«Օտար ժամանակների» հերոսը անդադար սպասումի եւ փնտրտուքի սահմանին է: Մարդու եւ աշխարհի միջեւ հեռավորությունը շարունակ մեծանում է՝ խորացնելով անջրպետը, բացառելով վերադարձը:
«Կյանքի հակառակ կողմում» ժողովրդական առածների ու ասացվածքների իմաստափոխությունն է:
Քանի որ շատերը չէին կարողացել ներկա գտնվել «Օտար ժամանակներ» գրքի շնորհանդեսին, հեղինակը սեպտեմբերի 28-ին էլ բոլորին հրավիրել էր «Նավավար» արթ-սրճարան՝ գրքի գինեձոնին: Ընդ որում, բոլոր նրանք, ովքեր դեռևս չունեին գիրքը, այդ օրը ստացան այն որպես նվեր՝ Վասակ Դարբինյանի մակագրությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ