Վաղը, սեպտեմբերի 29-ին ժամը 14:00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը եւ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Թեման՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` ՄԱԿ-ի ամբիոնից արված կոշտ հայտարարությունները, նրանց առաջիկա հանդիպումն ու փոխզիջման շուրջ ընթացող բանակցությունները:
Հաղորդումը կվարի Լուսինե Բուդաղյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ