Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան նաեւ Լոռու մարզում: Որի արդյունքում մարզի Տաշիրի, Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջանի թվով 61 համայնքներ կմիավորվեն՝ ընդգրկվելով տասը խոշորացված համայնքների կազմում: Զուգահեռ կընտրեն նաեւ խոշորացված համայնքների ղեկավարներին:
Թեեւ դեռեւս չի սկսվել քաղաքապետի թեկնածուների առաջադրումը, սակայն Ալավերդու քաղաքապետի պաշտոնի համար արդեն իսկ անուններ են շրջանառվում: Նրանք են՝գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Կարեն Փարեմուզյանն ու «Էյ Սի ՓԻ» ընկերության տնօրեն, «Վալեքս» ընկերությունների խմբի ղեկավար, ՀՀԿ-ական Լուսինե Մեջլումյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարզպետ Արթուր Նալբանդյանն ասաց, որ կուսակցությունն ինքը կորոշի, թե ով է լինելու իր թեկնածուն, եւ որ միաժամանկ 2 թեկնածու նույն կուսակցությունից չեն առաջադրվի. «Ես վստահ եմ, որ երկու ՀՀԿ-ական թեկնածու միաժամանակ թեկնածությունները չեն առաջադրի: Կառաջադրվի այն թեկնածուն, ում ՀՀԿ-ն հավանության կարժանացնի»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ