Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 14-ի սահմաններում Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի տարածքում բախվել են Բագրատաշեն գյուղի բնակիչներին պատկանող «Օպել» եւ «Նիսսան Իքս-Տրեյլ» մակնիշի ավտոմեքենաներ: Ճանապարահային ոստիկանության հետաքննիչ Սարգիս Եգորյանը, որը զբաղվում է այդ պատահարի հետաքննությամբ, ասաց, որ «Օպելի» վարորդը ձախ շրջադարձ կատարելիս հաշվի չի առել եղանակային պայմանները, ասֆալտի թաց լինելը, կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել հանդիպակած երթեւեկության գոտի, իր աջ մասով բախվել է «Նիսսանին», ապա՝ ճանապարհի եզրի երկաթե արգելապատնեշին:
Վթարի հետեւանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող 3 տղամարդ տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Նոյեմբերյան ի ԲԿ-ի տնօրեն Գարունիկ Ղուշչյանն ասաց, որ վիրավորներից 2-ը հոսպիտալացվել են, 3-րդ վիրավորին հիմա վիրահատում են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ