Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի գիտնականները պարգևատրվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալով»

Սեպտեմբեր 28,2017 18:25

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանում կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար նախարարության «Ոսկե հուշամեդալով»  պարգևատրեց Թուլուզի համակարգչային  գիտության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) Գիտական հաշվարկների ուղղությամբ կոմիտեի ղեկավար, CSIT-2017 գիտաժողովի համանախագահ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Միշել Դայդեին և Թուլուզի համակարգչային գիտության ինստիտուտի գիտական հետազոտությունների և համագործակցության պատասխանատու Պիեր-Հենրի Քրոսին: Պարգևատրումը կատարվեց սեպտեմբերի 28-ին` ՀՀ ԳԱԱ նախագահությունում  տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

«Եվ Թուլուզի, և Լիոնի, և ֆրանսիական մյուս գիտակրթական կենտրոններն անգնահատելի օգնություն են ցույց տվել Հայաստանին անկախության առաջին օրերից, և ես պաշտոնապես շնորհակալություն եմ ուզում հայտնել տարիների հետևողական համագործակցության համար: Եվ, իհարկե, ամեն ինչ անձնավորված է, կոնկրետ մարդիկ են, որոնք իրենց մեջ կրում են համագործակցության, բարեկամության խորհուրդը: Ես սիրով նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» ուզում եմ պարգևատրել այդ մեծ թիմի երկու արժանի ներկայացուցիչներին, որոնք մեր ակադեմիայի գիտական հաստատությունների, մեր գիտնականների հետ միասին, իսկապես, ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ գիտակրթական տարածք»,-  ասաց ՀՀ կրության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Ֆրանսիացի գործընկերների հետ մենք  հաջող համագործակցում ենք երկար տարիներ ոչ միայն գիտության զարգացման, այլ նաև բարձր որակավորման կադրերի պատրաստման գործում գիտության այնպիսի  ուղղություններում, ինչպիսիք են կոմպյուտերագիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ֆիզիկան, հնագիտությունը, երկրագիտությունը: Մեր համագործակցությունը տվել է բարձր արդյունքներ: Մեր գործընկերների պարգևատրումը մեզ պարտավորեցնում է ավելի ընդլայնել մեր համագործակցությունը գիտության նոր բնագավառներում ևս»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

Պրոֆեսորներ Միշել Դայդեն և Պիեր-Հենրի Քրոսը շնորհակալություն հայտնեցին նման պարգևի արժանանալու համար` ընդգծելով, որ Հայաստանն ունի գիտական մեծ ներուժ և ուրախ են համագործակցության համար, որը նպաստում է երկու երկրների գիտակրթական ոլորտների զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչ Ֆրեդերիկ Ռեյնբոլդը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, CSIT-2017 միջազգային գիտաժողովին Ֆրանսիայից  ժամանած մասնակիցները:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930