Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոռոգման ջուրը «Էկոնոմ» ռեժիմով են տվել. Արդյունքում գյուղացիների բերքը չորացել է (Տեսանյութ)

Սեպտեմբեր 28,2017 18:00

Վերջերս Արմավիրի մարզի որոշ գյուղերի հողօգտագործողներ դժգոհում են, որ ոռոգման ջուրը ժամանակին չեն տալիս ՋՕԸ-երը, ուշացնում են, որոշ գյուղացիների խաղողի ու նռան այգիները չորացել են, նույնը նաեւ բանջարաբոստանային կուլտուրաների դեպքում է եղել: Այսօր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով նշված խնդրի վերաբերյալ հարցին՝ ասաց.«2017 թվականի ոռոգման սեզոնի սկզբին ջրամբարներում ունեցել ենք 130 միլիոն խորանարդ մետր ջրի դեֆիցիտ, հիմնականում Ախուրյանի ջրամբարում: Արմավիրի այդ խնդիրները, որոնք որ կան, Ախուրյանի ջրամբարից սնվող հողատարածքներում են: Այս տարի որոշել ենք, որ հաջորդ տարի ունենալու ենք այլընտրանքային հավելյալ պոմպակայաններ, որպեսզի նման խնդիրների ժամանակ կարողանանք պոմպակայանների միջոցով ջրամատակարարում ապահովենք: Մինչեւ տարեվերջ կներկայացվի 10 փոքր ջրամբարների կառուցման ծրագիրը, որով կկարողանանք դիվերսիֆիկացնենք ջրի դեֆիցիտը: Նաեւ նոր ջրամբարները հնարավորություն կտան ոռոգվող նոր հողատարածքներ ավելացնել: Ինչ վերաբերում է ջրամատակարարման ռեժիմներին, ապա տարվա ընթացքում մենք ջուրը տվել ենք հնարավորինս «էկոնոմ» ռեժիմով, որովհետեւ տարվա կեսից պարզ դարձավ, որ կլիման լինելու խիստ՝ գյուղատնտեսության նկատմամբ: Վերջին 4 ամսում տեղումներ չենք ունեցել, թերլցված ջրամբարներ, բարձր ջերմաստիճանային ֆոն, ստիպված ենք եղել «էկոնոմ» ռեժիմով ջուր բաց թողնել՝ առաջնահերթությունը տալով բազմամյա տնկիներին»:

Հարությունյանի խոսքերով՝ «Մեկամյա տնկիների դեպքում փոքր-ինչ խնդիրներ ունեցել ենք, դրանք բանջարաբոստանային տնկիներն են, որոնք տեղեր ենք ունեցել՝ խնդիր ենք ունեցել»:

Aravot.am-ի հարցին՝ «Էկոնոմ» ռեժիմով ջուր մատակարարելու արդյունքում գյուղացիներ են տուժել, որոնք ներդրում են կատարել՝ բերք ստանալու ակնկալիքով, այժմ ո՞վ պետք է փոխհատուցի այդ գյուղացիներին, պարոն Հարությունյանը հստակ պատասխան չտվեց, միակ հստակ բանը, որ ասաց ոլորտի պատասխանատուն հետեւյալն է. «Հիմա որ ջուր չի եղել, որտեղի՞ց պիտի տայինք գյուղացուն»:

Մանրամասն՝ տեսանյութում

Իսկ թե ինչո՞ւ ջուր չի եղել, պարոն Հարությունյանը կրկին բացատրեց ու կապեց եղանակային պայմանների հետ:

Մեր հարցին էլ՝ իսկ Սեւանից բաց թողնվող հավելյալ ջո՞ւրը, Հարությունյանը պատասխանեց, որ դա ուղղվում է Կոտայքի, Երեւանի, Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջան, Արարատ եւ Արագածոտն:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930