Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ ենք անում, էլի». Ռուստամյանը՝ արտագաղթը կասեցնելու մասին

Սեպտեմբեր 28,2017 17:52

Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հարցրեց՝ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում իր ուղերձում  հայտարարեց, որ 2040-ին 4 մլն ենք դառնալու, դուք հավատո՞ւմ եք, որ մենք կկարողանանք այդ ցուցանիշին հասնել: Նա պատասխանեց. «Ես ավելին եմ ենթադրում, ինչի չէ՞ որ»:

Մեր հարցին՝ ինչի՞ հաշվին պիտի դառնանք, երբ Սերժ Սարգսյանի օրոք պաշտոնական տվյալներով Հայաստանից արտագաղթել է 250 հազար մարդ՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ մենք 4 մլն-ից ավելին ենք լինելու: Ինչի հաշվի՞ն, մեր ճիշտ քաղաքականության հաշվին, այն պրոբլեմները, որոնք առաջացնում էին արտագաղթ, դրանք վերացնելու հաշվին, հայրենադարձությունը խրախուսելու հաշվին, մեր այսօրվա ռազմավարական խնդիրները, արցախյան պատերազմում ձեռք բերած հաջողությունները, հաղթանակները ամրապնդելու նպատակով եւ այլն եւ այլն»:

Մեր հարցին՝ կար ժամանակ՝ արտագաղթի դեմ ծրագիր էիք ներկայացրել, երբ ընդդիմադիր էիք, հիմա իշխանության մաս եք, ինչո՞ւ չեք իրականացնում՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Էդ ենք անում, էլի: Բա էս ամբողջ համալիր գործընթացները գլխավոր նպատակ ունեն հենց արտագաղթը կասեցնել»:

Մեր դիտարկմանը, որ այդ ծրագրի իրականացման արդյունքը չի երեւում՝ Ռուստամյանն արձագանքեց. «Էսքան կուտակված հարցերը դուք ուզում եք, որ միանգամից մի օրում լուծվի՞: Քանդել կարելի է շատ արագ, բայց վերականգնելը, ստեղծելը շատ բարդ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. vartan says:

    ներգաղտ կազմակերպելը կարող է օգտակար լինել. տնտեսական զարգացումը , զբաղվածությունը , ապահովությունը եվ ճիշտ քարոզչությունը ներկայի եվ ապագայի նկատմանբ կունենա իր ազդեցությունը:

  2. Աբրահամյան says:

    Պետք է մշակել հիմնավորված ծրագիր և իրականացնել: Չհիմնավորված խոսելու արդյունքները մեր առջև է:

  3. Հարութ says:

    անցյալով է ասում՝ «այն պրոբլեմները, որոնք առաջացնում էին արտագաղթ» 🙂

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930