Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար` ազատվելով Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնից։
Նույն օրը Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում գնդապետ Վաղինակ Սարգսյանին նշանակելու մասին՝ ազատելով վերջինիս ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, կնքելով պայմանագիր մեկ տարի ժամկետով` 2017 թվականի սեպտեմբերի 30-ից: