Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում չհերքեց եղբորորդու պնդումները, թե Մանուկ Սիմոնյանի թաղման օրը ինքը գողացել է եղբոր տան, ամբողջ գույքի փաստաթղթերն ու վկայականները եւ եղբոր կնոջ ոսկե թեւնոցը:
Մեր հարցին ի պատասխան, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ ինքը վերցրել է նշված փաստաթղթերը, ոսկե թեւնոցը, պարոն Սիմոնյանն ասաց՝ Բուլղարիայում բնակվող եղբոր հետ կխորհրդակցի, ու եթե եղբայրը համաձայնի, ինքը կխոսի:
Ի դեպ, նույն պատասխանն էր նա տվել, երբ մենք ամիսներ առաջ նրանից հետաքրքրվեցինք, թե ինչու իր խոստացած ժամկետում չհրապարակեց ունեցած ապացույցները՝ եղբոր սպանության դեպքով: Հիշեցնենք, որ նա պնդում էր, որ եղբորը սպանել է եղբորորդին՝ Նորիկ Սիմոնյանը եւ խոստացել էր, որ Մանուկ Սիմոնյանի մահվան քառասունքի օրը լուրջ բացահայտումներ է հրապարակելու՝ ապացույցներով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ