Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Բելլաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին. տրոլեյբուսը (վարորդ՝ 1961 թ. ծնված Թ. Ս.) բախվել է «Nissan X-Trail» մակնիշի 18 SO 836 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Գ.):
Նախնական տվյալներով կա 7 տուժած: Տրոլեյբուսի 11 ուղևորից 3-ին փրկարարները պատգարակով տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց, 4-ը հոսպիտալացվել է տեղի ուժերով, մեկը հրաժարվել է առաջին բուժօգնությունից, ում տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, իսկ 3-ը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել են «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն