Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Իշխան Բարսեղյանին դատարան էին բերել հողաթափերով ու սպորտային հագուստով

Սեպտեմբեր 28,2017 17:34

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստն այսօր կրկին հետաձգվեց: Այս անգամ էլ հետաձգման պատճառը նույնն էր՝ նախկին դատավորի ինքնազգացողության վատանալը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին:

Բարսեղյանի պաշտպան՝ փաստաբան Վարդուհի Էլբակյանը Aravot.am-ին ասաց, որ իր պաշտպանյալին ՔԿՀ-ից դատարան են բերել ստիպողաբար՝ արյան բարձր ճնշմամբ, հողաթափերով եւ սպորտային հագուստով. «Այսօր ճնշումը եղել է, ըստ Իշխան Բարսեղյանի, 220-130 եւ նրան շատ ուժեղ դեղ են սրսկել, որպեսզի ընդամենը 10 րոպեում իջեցնեն ճնշումը եւ տեղափոխեն դատարան: Ճնշումը մինչեւ 130 է իջել, նրան ասել են, որ այսօր անպայման պետք է դատարան տեղափոխվի»:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930