Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրային տնտեսության կոմիտեն դատի կտա գյուղացիներին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 28,2017 17:25

Այսօր Aravot.am-ը ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հետաքրքրվեց՝ արդյոք մտադիր չեն փոփոխել ՋՕԸ-ի քաղաքականությունը քանի որ գյուղացիները դժգոհություններ են արտահայտում ՋՕԸ-երից, մասնավորապես. կնքվելիք պայմանագրերից: Այս առնչությամբ Հարությունյանն ասաց. «Պայմանագրերը չեն փոխվել, նույնն են, պարզապես հիմա ավելի ուշադիր ենք վճարմանը: Այն ջրօգտագործողները, որոնք ունեն տարիներով կուտակված պարտքեր, մենք ստիպված ենք դիմել դատարան, որովհետեւ այն մարդը, որը տարիներ շարունակ ջրի համար չի վճարել, մտածելով, որ սարերից իջնող ջուրը մեր պապական ջուրն է, ինչո՞ւ պետք է վճարենք, էդ իլյուզիան պետք է վերանա: Մարդիկ պետք է հասկական, որ այդ ջուրն անվճար չէ»:

Հարությունյանը օրինակ բերեց Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղը, նշելով՝ «Խաչիկ գյուղում 1 խորանարդ մետր ջուրը ջրային կոմիտեի վրա նստում է 250-300 դրամ, իսկ իրենք վճարում են 11 դրամ: Խաչիկ գյուղի բնակիչները պարտաճանաչ վճարում են:

Ունենք մատյաններ, որտեղ բաժանորդները ստորագրել են մատակարարվող ջրի քանակի դիմաց: Բազմիցս ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ այն բաժանորդը, որն ասում է՝ ինքն այդ քանակի ջուր չի օգտագործել, անձամբ ես պատրաստ եմ գյուղացուն ընդունել, երբ գնա ընկերություն ու մատյանում ֆիքսի, որ չի ստորագրել, պարզապես իրա վրա էդ ջուրը հաշվառում են»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930