Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ով հոսող 8 միլիարդ խ/մ ջրից ընդամենը 1.3-ն ենք ամբարում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 28,2017 17:06

«Հայաստանով տարեկան անցնում է 8 միլիարդ խորանարդ մետր ջուր, սրանից ընդամենը 1.3 միլիարդն ենք ամբարում»,-այսօր այս մասին ասաց ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝ պատասխանելով Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք չեն թերանում Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման գործում, քանի որ ըստ մասնագետների, մեր երկրով հոսող ջրերը չեն ամբարվում, մինչդեռ դրանից բավականին լավ օգտվում է Թուրքիան, որն այդ ջրերը տեղը տեղին ամբարում է:

Պարոն Հարությունյանը խոստովանեց՝ ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում խնդիրներ կան, բայց դա, ըստ Հարությունյանի, բյուջեի սղության հետ է կապված. «Ջրամբար կառուցելը՝ 1 խորանարդ մետրը, միջին հաշվարկով, 2 դոլար է: Այսօր կառուցում ենք Վեդու ջրամբարը, որի բյուջեն 58.4 միլիոն եվրո է: 1 միլիարդանոց ջրամբար Թուրքիան կառուցո՞ւմ է, այո: 1 միլիարդ խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի համար Թուրքիան ծախսում է 2 միլիարդ եվրո: Մենք այսօր այդ հնարավորությունները չունենք: Դրա համար մենք փոքր ջրամբարներից պետք է սկսենք, որպեսզի լոկալ տեղերում փոքր ջրամբարների միջոցով խնդիրը լուծել: Փոքր ջրամբարների կառուցումը, այն ծրագիրը, որը նախատեսել ենք, փորձում ենք պետությանը հավելյալ ծախսերի տակ չդնել: Մասնավոր ներդրողների միջոցով ենք անելու: Ներդրողին ասում ենք՝ արի դու ջրամբարը կառուցի, եթե հնարավորություն լինի այդ ջրամբարի «պերեպադի» վրա ԳԷՍ կառուցես՝ այդ հնարավորությունը կտանք քեզ, կամ ձկնաբուծություն, մյուսը, մյուսը…»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930