Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետ. «Մեկ կենտրոնից կառավարելու դեպքում կառավարումն ավելի արդյունավետ կլինի, քան ներկայիս իրավիճակում» (տեսանյութ)

Սեպտեմբեր 28,2017 16:15

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք մեր մարզին անհրաժե՞շտ է համայնքների խոշորացումը, պատասխանեց. «Համայնքների խոշորացումը ոչ թե անհրաժեշտ է, այլ պարտադիր է: Ես միշտ ասել եմ եւ երբեք չեմ թաքցրել, որ այն մարդկանցից եմ, ով կողմնակից է համայնքների խոշորացմանը: Որովհետեւ ինքս լինելով համայնքի ղեկավար՝ շատ լավ գիտակցում եմ, որ փոքր թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական ռեսուրսներով, համայնքի ղեկավարումն արդյունավետ չի լինում»:

Արթուր Նալբանդյանի խոսքով՝ այսօր փոքր համայնքները որեւէ ծառայություն չեն մատուցում, համոզված է՝ խոշորացման դեպքում պատկերն այլ է լինելու. «Այստեղ բնակչության կողմից կա տեղին դժգոհություն, որ հարկերը հավաքում են, պետական բյուջեն համայնքին դոտացիա է տալիս: Բայց համայնքը, ցավոք սրտի, բնակչին որեւէ ծառայություն չի մատուցում: Այստեղ տեղին է բնակչության դժգոհությունը: Ես համոզված եմ, որ ռեսուրսները միավորելու, հնարավորությունները մեծացնելու դեպքում, մեկ կենտրոնից կառավարելու դեպքում կառավարումն ավելի արդյունավետ կլինի, քան ներկայիս իրավիճակում»:

Հիշեցնենք, որ մարզում կան խոշորացվող համայնքներ, որոնց ղեկավարներն ու բնակիչները դեմ են ծրագրին:

«Իհարկե, համայնքի ղեկավարը կասի, որ ինքը դժգոհ է, բայց շատ կներեք, մեր խնդիրը համայնքի ղեկավարի գոհ եւ դժգոհ լինելու մեջ չէ: Սա կարեւորագույն պետական ծրագիր է, որ մենք պետք է իրականացնենք: Մենք շատ համայնքի ղեկավարներ ունենք, որ իրենք էլ պատկերացնում են համայնքների խոշորացման այս ծրագրի կարեւորությունը ,եւ իրենք էլ են կանգնած ծրագրի կողքին: Մեր մարզում շատ քիչ համայնքի ղեկավարներ կան, որ այս ծրագրից դժգոհ են»,- ասաց Արթուր Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի ընտրության արդյունքում Լոռու մարզի Տաշիրի, Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջանի թվով 61 համայնքներ կմիավորվեն եւ կստեղծվի 10-ը խոշորացված համայնք:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930