Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում տարանցիկ թռիչքները գրանցել են 70,62 տոկոս աճ, իսկ թռիչք-վայրէջքները՝ 22,1 տոկոս աճ

Սեպտեմբեր 28,2017 16:07

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր մասնակցել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության կողմից նախաձեռնած Օդային երթևեկության կազմակերպման սիմպոզիումին` նվիրված ընկերության հիմնադրման 20-ամյակին:

Միջոցառմանը մասնակցել են ԻԿԱՕ-ի արևելյան անդամ-պետությունների, հայտնի ավիացիոն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ընդհանուր 65 հոգի:

Սերգեյ Ավետիսյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել միջոցառմանը մասնակցելու համար: «Այս տարի տոնում ենք «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության հիմնադրման 20-ամյակը և որը վստահելի և կայուն գործընկեր է», – նշել է ՔԱԳՎ պետը և իր գործընկերներին արդյունավետ աշխատանքներ մաղթել:

Նշենք, որ համաձայն միջազգային պահանջների, «Հայաէրոնավիգացիա» ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին՝ Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն սպասարկում իրականացնելու նպատակով:

«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանն իր խոսքում նշել է, որ այս տարի Օդային երթևեկության կազմակերպման սիմպոզիումն անց է կացվում Հայաստանում, որտեղ քննարկվում են օդային երթևեկության կազմակերպմանը վերաբերող հարցեր, որոնք կնպաստեն երկրների համահունչ զարգացմանը:

Տեղեկացնենք նաև՝ միջազգային ավելի քան 900 ավիաընկերություններ չվերթներ են կատարում Հայաստանի օդային տարածքով և օգտվում են ՀՀ աերոնավիգացիոն ծառայություններից, որոնք իրականացվում են թռիչքների անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումների կիրառմամբ, որի շնորհիվ «Հայաէրոնավիգացիա» ընկերությունը ձեռք է բերել վստահելի գործընկերոջ հեղինակություն միջազգային ավիացիոն հանրության շրջանակներում:

Հավելենք նաև, որ 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տարանցիկ թռիչքները գրանցել են 70,62 տոկոս աճ, իսկ թռիչք-վայրէջքները՝ 22,1 տոկոս աճ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ  ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930