Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուջեի դեֆիցիտը փակելու համար պարտք կվերցնենք (տեսանյութ)

Սեպտեմբեր 28,2017 14:48

Այսօր կառավարությունը հաստատեց եկող տարվա` 2018-ի բյուջեի նախագիծը: Այն վարչապետին կառավարության նիստում ներկայացրեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` նշելով, որ կառավարությունն իր կանխատեսումներում բարձրացրել է տնտեսական աճի ցուցանիշը. «2017 թվականի բյուջեով մենք ամրագրել էինք 3.2 % տնտեսական աճ, բայց տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը ներկայումս 5.5 % է, բոլոր ճյուղային զարգացումները փաստում են, որ մեր տնտեսական աճը կգտնվի 4-4.8 տոկոսի միջակայքում: Եվ այդ հենքի հիման վրա մենք բարձրացրել ենք գործող սպասումները 4.3 տոկոս այս տարի: Մյուս տարվա համար մենք կանխատեսում ենք 4.5 % տնտեսական աճ»:

Պարոն Արամյանի խոսքով, սեկվեստորի մասին խոսակցություն ընդհանրապես չկա. «Միջազգային կառույցները, այդ թվում՝ վարկային կառույցները աճող պարտքի ֆոնի վրա պահպանել են մեր ռեյտինգը, հեռանկարը նույնիսկ չեն էլ փոխել: Բարձր են գնահատել այն շրջանակը, որը նախագծվել ու իրակամացվում է 2017 թվականին»:

Ըստ ֆինանսների նախարարի, եկող տարվա բյուջեում ավելացրել են պաշտպանական ոլորտի ֆինանսավորումը: Նախարարը նաեւ ասաց, որ 2018-ին ծրագրել են 1 տրիլիոն 307 մլրդ դրամի եկամուտներ, իսկ բյուջեի եկամուտները կաճեն 100 միլիարդով, որը կլինի հարկային եկամուտների հաշվին:

Ինչ վերաբերում է բյուջեի դեֆիցիտին, որը ՀՆԱ-ի մեջ կկազմի 2.7 տոկոս, Վարդան Արամյանը կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ հնարավոր է այն փակելու համար պարտք վերցնենք:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930