Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ հասցեին է մեղադրանք հնչեցնում Դավիթ Հարությունյանը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 28,2017 14:37

«Ընդհանրապես, անհրաժեշտ է քննարկել այն, ինչը քննարկվում է եւ պատրաստ է քննարկման։ Իսկ եթե տարբեր անձանց կողմից հնչած տարբեր գաղափարների հավաքածուի վերաբերյալ քննարկում է իրականացվում, հետո դա սկսում է քննադատվել, ես չգիտեմ, թե ի՞նչ պետք է ես ներկայացնեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն`անդրադառնալով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագծին:

Հիշեցնենք, օրերս քննարկում էր կազմակերպվել, որտեղ ներկայացված նախագիծը, որն իբր առաջարկում է արդարադատության նախարարությունը, բուռն քննարկման եւ քննադատության արժանացավ: Նախագծի «աշխատանքային» կոչված տարբերակի շուրջ ծավալված քննարկման ընթացքում լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները նախագծում տեղ գտած փոփոխությունները որակեցին «աննախադեպ խայտառակություն»: Այդ նախագծում տեղ են գտել այսպիսի դրույթներ, որ օրինակ, մինչև 50 աշխատակից ունեցող պետական հիմնարկները եւ կազմակերպությունները, համայնքային կազմակերպությունները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները եւ հանրային նշանակության կազմակերպությունները կազատվեն տեղեկատվություն տրամադրելու պարտականությունից: Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նկատել էր, որ եթե «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը փոփոխվի, հարցումների 90 տոկոսը մերժվելու է:
Այդ տարբերակը քննարկման ժամանակ ներկայացրել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» կազմակերպության ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանը եւ ասել, որ նախարարությունն այն ուղարկել է իրենց կազմակերպությանը` ծանոթանալու եւ կարծիք հայտնելու համար:

Դավիթ Հարությունյանը «անհայտ ծագումնաբանությամբ» որակեց այդ փաստաթուղթը։ Ի դեպ, քննարկման ժամանակ, նախարարության ներկայացուցիչը եւս հրաժարվել էր`ասելով, որ իրենք տեղյակ չեն նման տարբերակից:

Իսկ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի բարելավման ուղղությամբ, ըստ նախարարի, աշխատանքներ են տարվում. «Հենց մոտեցումները պատրաստ լինեն, դրանք կներկայացվեն հանրությանը, հատկապես լրատվամիջոցներին, որոնք տեղեկատվության վերաբերյալ հարցերի առաջին պահանջատերն են»:

Նախարարն ասաց, որ աշխատանքային խմբում հնչել են տարբեր առաջարկներ, որոնց մի մասն ի սկզբանե անընդունելի են անձամբ իր համար, ինչպես նաեւ վերոնշյալ սահմանափակումը, բայց քանի որ առաջարկները հնչել են, դրանք ուղղակի արձանագրվել են, մեկտեղվել, որպեսզի քննարկվեն: Իսկ դա չի նշանակում, որ իրենք այդ ամենն առաջարկել են հանրային քննարկման:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930