Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ որոշվել է, որ Արտուշ Գաբրիելյանը չի քննելու գործը». «Սասնա ծռերի» պաշտպան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 28,2017 14:11

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի  գործով դատական նիստում այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց 11 ամբաստանյալների մասն անջատել քրեական գործից եւ հանձնել մեկ այլ դատավորի: Այսինքն, «Սասնա ծռերի» քրեական գործն, ընդհանուր առմամբ, քննվելու է 3 մասով (14, 7 եւ 11 ամբաստանյալներ):

Դատարանում լրագրողների հետ զրույցում «Սասնա ծռեր»-ի պաշտպաններից Երվանդ Վարոսյանն ասաց. «Արտուշ Գաբրիելյանն ընտրեց ոչ թե ինքնաբացարկի տարբերակը, այլ գործից մաս անջատելու տարբերակը: Տպավորություն է, որ իրենց համար կարեւոր նշանակություն ունեցող ամբաստանյալների մասն են հանձնում մեկ այլ դատավորի»:

Փաստաբանի խոսքով՝ գործերի տարանջատումը չի բխում արդարադատության շահից. «Առաջին տարանջատումն արեցին տեխնիկական նպատակով, իսկ հիմա՝ դատավոր փոխելու նպատակով: Կարծում եմ՝ որոշվել է, որ Արտուշ Գաբրիելյանը չի քննելու գործը: Ամեն դեպքում, գործի քննության որակը սրանից տուժելու է: Սա ոչ թե իրավունքից եկող որոշում էր, այլ նպատակահարմարությունից»:

Երվանդ Վարոսյանը կարծում է, որ գործի քննությունն այսպես նաեւ ձգձգվելու է. նույն ապացույցները հետազոտվելու են տարբեր դատարաններում:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930