Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որո՞ւն համար էին ուրեմն այդ քննարկումները, որոնք պէտք է հետաքրքրութիւն յառաջացնէին Սփիւռքի մէջ. «Ասպարեզ»

Սեպտեմբեր 28,2017 12:41

Այս համագումարին, շատ պիտի փափաքէի կարծիքս յայտնել երկու հարցերու վերաբերեալ՝ Սփիւռք-Հայաստան Համահայկական խորհուրդի կազմաւորման եւ Հայաստանի անկախութեան հարիւրամեակի տօնակատարութեանց վերաբերեալ: Այս երկու կարեւոր հարցերը քննարկուեցան ընտրովի կամ նշանակովի մարդոց փակ շրջանակի մը մէջ…

Հաւանաբար, մասնակից չըլլալու այս զգացողութիւնն է, որ շատերը կը մղէ համագումարի 2րդ օրն իսկ բացակայելու նիստերէն, կամ՝ միջանցքներու մէջ շրջագայելով գոհանալու: Երկրորդ օրը, օրինակ, ներկայ ըլլալով պաշտպանութեան հարցերով կարեւոր խնդիրներու քննարկման՝ նկատեցի, որ Սփիւռքէն հազիւ մատի վրայ հաշուըւողներ միայն ներկայ էին դահլիճին մէջ: Որո՞ւն համար էին ուրեմն այդ քննարկումները, որոնք պէտք է հետաքրքրութիւն յառաջացնէին Սփիւռքի մէջ՝ խթանելով անոր ներգրաւումը աշխատանքներուն մէջ:

Այս բոլորին եթէ միացնենք այն իրողութիւնը, որ համագումարի ղեկավարման ու նիստերու նախագահութեան մեծագոյն բաժինը վերապահուած էր պետական պաշտօնեաներու, որոնք ներկայացուցին, ամփոփեցին ու եզրակացուցին նիւթերը, ապա կրնաք պատկերացնել, թէ ներկաները իրենք զիրենք որքանո՛վ մասնակից զգացին համաժողովի աշխատանքներուն…

ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930