Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավելի քան 20 000  ճանապարհորդ  արդեն հասցրել է անցկացրել իր հանգիստը հայկական TripPlannera հարթակի օգնությամբ

Սեպտեմբեր 28,2017 12:26

TripPlannera հարթակը նորամուծություն է ուղևորության օնլայն պլանավորման դաշտում։ Այն առաջարկում է հնարավորինս արագ և արդյունավետ պլանավորել ճամփորդություն աշխարհի տարբեր ուղղություններով։

TripPlannera-ն հիմնադրվել է 2016 թվականին: Հայկական այս ստարտափի համահիմնադիրները կանգնելով ճանապարհորդության երկարատև պլանավորման խնդրի առաջ, որոշել են ստեղծել մի գործիք, որը հնարավորություն կտա ճանապարհորդներին արագ և հեշտ կազմակերպել  ուղևորությունը։ Օնլայն գործիքը ներառում է տեսարժան վայրերի, տուրերի, միջոցառումների և ռեստորանների ամբողջական փաթեթ՝ իրենց նկարագրերով։

Ավելին, բացի նկարագրից այստեղ կարելի է գտնել այցելության համար անհրաժեշտ ամբողջական ինֆորմացիա, այդ թվում՝ օրերն ու ժամերը, մուտքավճարի չափը, ընտրված վայր հասնելու մատչելի միջոցները և այլն։

Պլանը կազմելու համար պետք է գրանցվել կայքում, այնուհետև մուտքագրել նպատակակետը, այցելության օրերը և ընտրել նախասիրությունները:

TripPlannera-ն այնուհետև կառաջարկի  ճանապարհորդության պլան, որն առավելագույնս հարմարեցված է օգտատիրոջ նախասիրություններին ու ուղևորության հիմնական նպատակներին։ Այս ամենը հեշտությամբ կարող է փոփոխվել օգտատիրոջ կողմից, որը վայրկյանների ընթացքում կազմում է իր ճանապարհորդության ամբողջական պլանը և հետագայում օգտագործում այն օֆֆլայն տարբերակով: Ընկերների կամ հարազատների հետ ճանապարհորդողները կարող են կիսվել իրենց ուղեկիցների հետ՝ հրավիրելով միանալու իրենց պլանին։

Հերթերից խուսափելու համար հնարավոր է նաև նախօրոք ամրագրել տեղեր ռեստորաններում, տոմսեր թանգարանների, միջոցառումների համար և այլն։ Բացի այս, TripPlannera-ի միջոցով հնարավոր է անգամ նախապես պատվիրել ավիատոմսեր:

«Մենք աշխատում ենք հնարավորություն տալ մարդկանց պատրաստել պլան, որը թույլ կտա այցելել մի քանի քաղաք: Հարթակի միջոցով նրանք կարող են հաշվարկել բյուջեն, նախապես իմանալ ճանապարհի տևողությունը, պատվիրել մուտքի տոմսեր, ընտրել հյուրանոցների ամենաձեռնտու համարները և նախապես պատվիրել դրանք»,- նշում է ստարտափի հիմնադիր Հմայակ Տիգրանյանը:

Հարթակում ընդգրկված են աշխարհի թոփ տուրիստական ուղղությունները, որոնք գնալով աճում են: Քաղաքների թիվը շուտով կհասնի 100-ի: Ավելի քան 20 000  ճանապարհորդ  արդեն հասցրել է անցկացրել իր հանգիստը այս գործիքի օգնությամբ:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930