Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը սոցապ նախարարից առաջարկություն է սպասում՝ տարեցների առողջ ու ակտիվ ծերացման վերաբերյալ

Սեպտեմբեր 28,2017 12:20

1992 թ.-ից ՄԱԿ-ը հոկտեմբեի 1-ը հռչակել է որպես տարեցների միջազգային օր: Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով այս թեմային՝ ասաց. «Այսօրվա հրամայականը մեզ ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից և խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերացման գործողությունների իրականացում»:

Ըստ նրա, սկզբունքորեն նոր մոտեցումներ պետք է որդեգրվեն:

Կարեն Կարապետյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում քննարկել տարեց անձանց աշխատաշուկայում ընդգրկելու հնարավորության հարցերը, ուսումնասիրել միջազգային փորձը եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնել սոցիալական ծառայությունների բարելավման ուղղությամբ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930