Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. «Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցում է ոչ կամավոր ձեւով, այլ հարկադրված». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 28,2017 12:16

«Ելքն» ընդամենը մի խնդիր ուներ՝ կրքեր բորբոքել, խոսել, խոսել ու անդադար խոսել: Իսկ դրա համար նրանց օդ ու ջրի պես հարթակ էր հարկավոր, ինչը կարող էր ծառայել ժամանակավոր հանձնաժողովը: Սակայն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի 11 անդամներից 10-ը դրան դեմ քվեարկեց:

Ստորեւ ներկայացում ենք ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ հետ հարցազրույցը:

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ԵԱՏՄ անդամակցությամբ փակվեց Իրանի հետ մեր հարաբերությունների խորացումը: Սակայն ինչպե՞ս կբացատրեք այն, որ Իրանը կարեւորում է հենց ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ համագործակցությունը: Այդ մասին, ի դեպ, շեշտում է նաեւ Չինաստանը:

-Ես ձեզ հետ համաձայն չեմ, եւ ասվածը ելակետային տվյալ չեմ ընդունում: Այն պայմանագրերը, որոնք մենք ստորագրել ենք ԵԱՏՄ շրջանակներում, սահմանափակում են երկկողմ հարաբերությունները երրորդ երկրների հետ՝ առանց համաձայնեցնելու ԵԱՏՄ-ի հետ:

Այսինքն՝ որպեսզի մենք կարողանանք երկկողմ հարաբերությունների մեջ մտնել, պետք է դա համաձայնեցնենք ԵԱՏՄ-ի հետ: Սրանք նախապայմաններ են: Սա իրողություն է: Իսկ թե ի՞նչ բովանդակությամբ, ինչպիսի՞ քաղաքական հայտարարություններ են արվում Իրանի կողմից՝ դա երկրորդային է:

-Դժգոհում եք, որ ԵԱՏՄ անդամ երկրները երրորդ երկրների հետ համագործակցությունը պետք է համաձայնեցնեն ԵԱՏՄ-ի հետ, բայց չէ՞ որ նույն մեխանիզմն է գործում նաեւ Եվրամիությունում. ԵՄ անդամ երկրներն իրենց բոլոր քայլերը Բրյուսելի հետ են համաձայնեցնում:

-Ընդհանրապես այս կամ այն միության մեջ մտնելը ազատ կամքի դրսեւորմամբ է իրականացվում, չէ՞: Իսկ ԵԱՏՄ-ի մեջ մտնելը Հայաստանն ազատ կամքով չի իրականացրել: Այսքանը:

-Դուք չպատասխանեցիք իմ հարցին:

– Ասածս ձեր հարցի պատասխանն է՝ իմ ընկալմամբ: Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցում է ոչ կամավոր ձեւով, այլ հարկադրված: Նաեւ մեր քաղաքական ընդդիմախոսների կողմից ասվեց, որ եթե փորձենք դուրս գալ, մեզ վրա բաց են թողնելու մեր թշնամի հարեւաններին, մեզ ճնշելու են, սովի են մատնելու եւ այլն: Իսկ Եվրամիությունը արդեն մեկ պետություն է:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930