Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ջրամբարները սնող ջրային հոսքերը մաքրել: Վարչապետի խոսքով, առավել խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերն ավելացել են եւ այդ պատճառով առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խախտումների դեպքեր:
Մակերեւութային հոսքերը կարգավորելու, ջրամբարների առավել լցվածություն ապահովելու, ոռոգման համար ջրամատակարարման անխափան ապահովման նպատակով վարչապետը հանձնարարեց բնապահպանության եւ Ջրային պետական կոմիտեի նախագահին մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ջրամբարները սնուցող հուների մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ առաջարկություն և գործողությունների ծրագիր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ