Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետը խնդիրներ է նկատել կենսաթոշակների եւ նպաստների անկանխիկ վճարման գործընթացում

Սեպտեմբեր 28,2017 11:54

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ առցանց մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու խնդրին: Ասաց, որ այս տարվա սկզբից գործարկվել է երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը առցանց ստանալու համակարգը` ներկայացված դիմումի հիման վրա, եւ այդ համակարգից արդեն իսկ օգտվել է շուրջ 15 հազար մարդ:

Ըստ նրա՝ «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ առկա են խնդիրներ կենսաթոշակների եւ նպաստների անկանխիկ վճարման գործընթացում: Նշվածը պայմանավորված է բանկերի եւ համապատասխան պետական մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակության ընթացակարգերի թերություններով եւ վարչարարության ձեւական խնդրով»:
Կարեն Կարապետյանը աշխատանքի եւ սոցիալական հարցրեի նախարարին հանձնարարեց մինչեւ դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ տեղեկատվության ստացումն ապահովելու, ենթահամակարգի մշակման աշխատանքներն ավարտելու ուղղությամբ եւ, ըստ անհրաժեշտության, հարցը քննարկել Կենտրոնական բանկի հետ, ինչպես նաեւ` պարզեցնել վարչարարությունը եւ գործնականում ապահովել կենսաթոշակների եւ նպաստների, այդ թվում` երեխաների ծննդյան եւ խնամքի նպաստների անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերի կիրառումը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930