Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարությունն ընտրել էր հայեցակարգի ներկայացման առավել պայթյունավտանգ տարբերակը. «168 ժամ»

Սեպտեմբեր 28,2017 11:49

Այն բանից հետո, երբ նախարար Լևոն Մկրտչյանը 2016 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ աշխատանքային խումբը կորոշի, թե ինչ ձևով կներկայացվի օտար լեզուների հայեցակարգը, նախարարությունը տևական ժամանակ լռեց։ Ոչինչ չասվեց այն մասին, թե, ի վերջո, ի՞նչ որոշեց աշխատանքային խումբը, ի՞նչ ձևաչափով է գրվելու այդ հայեցակարգը։

Ամռան սկզբին նախարարության կայքում հայտնվեց Օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծը։ Նախարարությունը ոչինչ չասաց այն մասին, որ ռուսերենի համար լինելու է առանձին հայեցակարգ։ Այսպիսով, նախարարությունն ընտրել էր հայեցակարգի ներկայացման առավել պայթյունավտանգ տարբերակը։

Եթե նախարարությունը ներկայացներ մեկ միասնական հայեցակարգ բոլոր լեզուների համար, կամ առանձին հայեցակարգեր բոլոր լեզուների համար, ապա հանրության արձագանքը կլիներ չափավոր։ Եթե նախարարությունը որոշել էր ռուսերենն առանձնացնել, ապա պետք է պրոակտիվ լիներ և նախնական բացատրական աշխատանք իրականացներ, այլ քայլեր ձեռնարկեր։

Օրինակ՝ կարող էին հանրությանը ներկայացնել նաև մայրենի լեզվի հայեցակարգ։ Բայց ոչինչ չարվեց, ինչի պատճառով նախարարը ստիպված էր մի քանի անգամ բացատրություններ տալ, որոնք արդյունավետ կլինեին, եթե ներկայացվեին մինչև հայեցակարգի հրապարակումը։

Ավելին, պարզվեց՝ նախարարությունը նույնիսկ վարչապետին չի զեկուցել ռուսերենի առանձին հայեցակարգ մշակելու վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ օտար լեզուների դասավանդման հարցը միշտ ունի քաղաքական ենթատեքստ, ապա վարչապետին չզեկուցելը նույնպես հաղորդակցման ձախողում էր։

Արդյունքում հանրությունն ամբողջությամբ անտեսեց այդ հայեցակարգերի կրթական բովանդակությունը և կենտրոնացավ հարցի քաղաքական կողմի վրա։ Այսպիսով, նույնիսկ լեզվի հարցում լեզու չգտանք իրար հետ։ Ինչպես ասում էր հայտնի գրող Մարգարետ Էդվուդը՝ «պատերազմները սկսվում են, երբ լեզուն ձախողվում է»։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930